Լրահոս

07.02.2012 09:32


Մեծ Բրիտանիան հետ է կանչել իր դեսպանին Դամասկոսից

Մեծ Բրիտանիան հետ է կանչել իր դեսպանին Դամասկոսից

Մեծ Բրիտանիան հետ է կանչել իր դեսպանին Դամասկոսից։ Ինչպես հայտարարել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Վիլյամ Հեյգը՝ դեսպանը կանչվել է խորհրդակցությունների անցկացման համար։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Զուգահեռաբար, Սիրիայի դեսպանը Մեծ Բրիտանիայում կանչվել է բրիտանական ԱԳՆ, ուր նրան բողոք են ներկայացրել՝ Սիրիայում տեղի ունեցող բռնությունների հետ կապված։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։

Նշենք, որ փետրվարի 6-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ–ն ամբողջությամբ դադարեցրել է իր դեսպանատան գործունեությունը Սիրիայում, և ամերիկացի դիվանագետները վերադարձել են հայրենիք։ Այս քայլին Միացյալ Նահանգները դիմել են դիվանագետների անվտանգության նկատառումներից ելնելով։

Այս խորագրի վերջին նյութերը